Կոտ դ'Իվուարում հայ ըմբիշները 5 մեդալ են նվաճել24 հուլիսի 2017 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Կոտ դ'Իվուարում ընթացող ֆրանկոֆոնյան 8-րդ խաղում ազատ ոճի հայ ըմբիշները նվաճել են 5 մեդալ: Խաչատուր Պապիկյանը (70 կգ) դարձել է ոսկե մեդալակիր, Վարուժան Կոջոյանը (74 կգ) և Մխիթար Գրիգորյանը (57 կգ) նվաճել են արծաթե, իսկ Վաղինակ Մաթևոսյանը (65 կգ) և Աշոտ Վելիցյանը (61 կգ)՝ բրոնզե մեդալներ: Հուլիսի 24-ին մրցահարթակ դուրս կգա 86 կգ քաշային Մարզպետ Գալստյանը, հաղորդում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերին ՀՀ մարզական պատվիրակության կազմում հանդես կգա 15 մարզիկ՝ 4 ատլետ, 2 հեծանվորդ, 3 ձյուդոյիստ և 6 ազատ ոճի ըմբիշ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |