Բակո Սահակյան. Անվտանգությունը ԼՂՀ-ում բոլոր իր դրսեւորումներով չի կարող շահարկվել16 հունվարի 2008 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 15-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Ստեփանակերտ են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա), Մեթյու Բրայզան (ԱՄՆ) եւ Յուրի Մերզլյակովը, որոնք հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: «Այսօր մենք հերթական անգամ հավաստել ենք մեր հավատարմությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը եւ մեր տարակուսանքը հայտնել Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունների առթիվ, որոնք, մեր կարծիքով խոչընդոտներ են ստեղծում հակամարտության կարգավորման համար»,- հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է ԼՂՀ ղեկավարը: Ընդսմին նախագահը նշել է, որ չնայած հադիպման ժամանակ մանրամասներ չեն քննարկվել, բայց դրանից հարցի էությունը չի փոխվել: «Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ: Այն կայանում է նրանում, որ ԼՂՀ անվտանգությունը ոչ մի դեպքում չի կարող շահարկման նյութ դառնալ»,-ասել է Բակո Սահակյանը: ԼՂՀ նախագահն ընդգծել է ղարաբաղյան կողմի շահագրգիռ վերաբերմունքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հաճախակի հանդիպումների կապակցությամբ: «Յուրաքանչյուր հանդիպում բանակցություններին նոր բովանդակություն է հաղորդում եւ ամեն մի հանդիպում կարեւոր է յուրովի: Այս մասին մենք հայտնել ենք Մինսկի խմբի համանախագահներին, այն նկատառումով, որ տարածաշրջանային այցերի ժամանակ նրանք անպայման այցելեն նաեւ Ստեփանակերտ»: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե գոհ է արդյոք, ԼՂՀ նախագահը համանախագաների հետ հանդիպումից, Բակո Սահակյանը պատասխանել է. «Մենք գոհ կլինենք այն ժամանակ, երբ հիմնախնդիրը վերջնական լուծում ստանա, այսինքն` ճանաչվի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Բեկում կլինի այն ժամանակ, երբ ԼՂՀ-ն, որպես լիարժեք կողմ, մասնակցի բանակցություններին: Միայն այդ դեպքում հարցը կհասցվի իր տրամաբանական ավարտին»,-հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |