Ռուսական զորքերը հսկողության տակ են վերցրել Բաքու-Սուփսա նավթամուղի մի մասը24 հուլիսի 2017 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Ռուսական զորքերը հսկողության տակ են վերցրել Բաքու-Սուփսա նավթամուղի մի մասը՝ առաջ տանելով չճանաչված Հարավային Օսեթիայի սահմանագիծը Վրաստանի հետ: Դա տեղի է ունեցել Կարապիլա գյուղի մոտ, Տորտլա գետի երկայնքով, գրում է Apsny.ge-ն «Ռեզոնանսի» թերթի վրա հղումով: Վրաստանի պետանվտանգության ծառայությունը հաստատել է այդ փաստը: Վրաստանի ՆԳՆ-ն այդ գործողությունները «սադրիչ» է անվանել և հայտարարել, որ իրենք միջազգային գործընկերների հետ միասին փորձում են կասեցնել «այսպես կոչված սահմանազատման գործողությունները»: «Մենք շատ խիստ ենք գնահատում այս փաստը, ինչպես և բոլոր նախորդները: Մենք միջազգային մեր գործընկերների հետ աշխատումն ենք գործընթացը կասեցնելու ուղղությամբ: Առաջին հերթին դա սադրանք է, որը կարևոր է կասեցնել»,-ասել է Վրաստանի ՆԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն: Ռազմաքաղաքական վերլուծաբան, բրիգադի գեներալ Ամիրան Սալուկվաձեն իր հերթին ասել է, որ ռուսները փորձում են վերականգնել ԽՍՀՄ ժամանակների սահմանը: Բաքու-Սուփսա նավթամուղը շահագործման է հանձնվել 1999-ին՝ օրական 145.000 բառել նավթ թողունակությամբ: Խողովակաշարով ադրբեջանական նավթը հասնում է Վրաստանի սևծովյան հատվածներ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |