ԶԼՄ-ներ. Թիլերսոնը կարող է հեռանալ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից

ԶԼՄ-ներ. Թիլերսոնը կարող է հեռանալ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մտադիր է հեռանալ պաշտոնից նախագահ Դոնալդ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով:

Նշվում է, որ Թիլերսոնի ծանոթները կարծում են, որ նա առնվազն 1 տարի կպաշտոնավարի: Այլ աղբյուրներ պնդում են, որ պետքարտուղարը կարող է ավելի շուտ թողնել պաշտոնը, հայտնում է Meduza-ն CNN-ի վրա հղումով:

Թիլերսոնի դժգոհության պատճառը Թրամփի քննադատությունն է գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի հասցեին, որը հրաժարվեց որոշում կայացնել ընտրություններին ՌԴ միջամտության հետաքննության վերաբերյալ:

Ավելի վաղ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի մամուլի քարտուղար Ռոբերտ Համմոնդը հերքել էր պաշտոնից հեռանալու պետքարտուղարի մտադրությունը: Ընդ որում, գործակալության աղբյուրների համաձայն, Թիլերսոնը դժգոհ է, որ Սպիտակ տունը թույլ չի տալիս իրեն ինքնուրույն բարեփոխումներ իրականացնել Պետդեպում:

Հուլիսի 21-ին ԱՄՆ նախագահի վարչակազմից հեռացավ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, որը այդ պաշտոնում մոտ կես տարի աշխատեց: Սփայսերը հրաժարվեց աշխատել հաղորդակցությունների գծով նոր տնօրեն Էնթոնի Սկարամուշի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---