Սարգսյան. Զինհաշմանդամների առողջության վերականգնումը ՊՆ ուշադրության կենտրոնում է![]() 25 հուլիսի 2017 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Զինհաշմանդամների առողջության վերականգնման հետ կապված խնդիրները մշտապես լինելու են պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում «Զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոնի» ստեղծման նախաձեռնող խմբի անդամների և կենտրոնում ապաքինվող զինհաշմանդամների հետ հանդիպմանը։ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, նախարարը հավաստիացրել է, որ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը համառոտ ներկայացրել է արդեն կատարված աշխատանքները և առաջիկայում կենտրոնը վերականգնողական անհրաժեշտ ժամանակակից բուժսարքավորումներով հագեցնելու ծրագրերը։ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հույս է հայտնել, որ արդեն աշնանը կենտրոնը կգործի և հայրենիքի պաշտպանության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին հնարավորություն կտա վերականգնել առողջությունը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |