Պենտագոնը բացատրություն է պահանջել Թուրքիայից C-400 գնելու մտադրության վերաբերյալ25 հուլիսի 2017 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան պետք է պարզաբանի ռուսական արտադրության C-400 զենիթահրթիռայինն համակարգեր գնելու իր մտադրությունը: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը: «Թուրքիան մեր դաշնակիցն է ՆԱՏՕ-ում, ցանկացած դաշնակցի հետ մեր հարաբերությունների հիմնարար դրույթներից է սպառազինության համադրելիությունը: Ինչ վերաբերում է C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու Թուրքիայի մտադրությանը, ապա Թուրքիան պետք է բացատրություններ տա»,-ասել է Դևիսը, գրում է ՌԻԱ Նովոստին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ կողմից մտահոգության առիթ չի տեսնում: «Ինչո՞ւ դա պետք է մտահոգի: Ամեն երկիր պետք է որոշակի միջոցներ ձեռնարկի իր անվտանգությունն ապահովելու համար: Որ կողմից հնարավոր է լինում այն ապահովել, այդ ուղղությամբ էլ քայլեր են ձեռնարկվում; Ինչքան ենք խոսել ԱՄՆ հետ, բայց այնտեղ չստացվեց, ուստի, ուզենք թե չուզենք, սկսեցինք ծրագրեր կազմել C-400-ի մասով: Մեր շահագրգիռ գերատեսչությունները բանակցում են, և քայլը կարվի»,-ասել է նա Անկարայում: Սա առաջին դժգոհությունը չէ Պենտագոնից: Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը զգուշացրել է Թուրքիային ռուսական արտադրության C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի գնման մասին՝ կասկածի տակ դնելով դրանց համատեղելիությունը ՆԱՏՕ-ի տեխնիկայի հետ: Իր մտավախությունները նա հայտնել է հուլիսի 14-ի ճեպազրույցում: Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ, Անկարան պատրաստ է 2,5 մլրդ դոլար վճարել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի համար, որոնք նախատեսվում է տեղակայել այդ թվում նաև Հայաստանի հետ սահմանին: Նախկինում բազմիցս է հայտարարվել С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարաման վերաբերյալ Մոսկվայի և Անկարայի միջև բանակցությունների մասին: ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Կոժինը նշել է, որ ՌԴ-ն խոչընդոտ չի տեսնում Թուրքիային այդ համակարգերի առաքման հարցում, թեև վերջինս ՆԱՏՕ-ի անդամ է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |