Սեւծովյան տարածաշրջան գոյություն չունի եւ չի էլ ունեցել16 հունվարի 2008 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Միասնական սեւծովյան տարածաշրջան իրականում գոյություն չունի: Այդ մասին «Ընդլայնված սեւծովյան տարածաշրջան. միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» միջազգային կոնֆերանսին Երեւանում հայտարարել է ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Իրականում, Սեւծովյան տարածաշրջանը իր ողջ պատմության ընթացքում դիմակայությունների տարածաշրջան էր: Տարածաշրջանը միասնական չէ ոչ աշխարհագրական, ոչ մշակութային, ոչ պատմական տեսանկյունից: Տարածաշրջանի ողջ պատմությունը եղել է բաժանման, ոչ թե միության պատմություն»,- ասել է նա:Նրա խոսքերով, սեւծովյան տարածաշրջանը իր ողջ պատմության ընթացքում դիմակայությունների տարածաշրջան էր: «Միայն այսօր են փորձեր արվում ստեղծելու միասնական Սեւծովյան տարածաշրջան, ընդ որում տարածաշրջան ստեղծելու ցանկությունը ելնում է քաղաքական գործիչներից, չնայած բազմաթիվ տարածաշրջանային տնտեսական նախագծերին, որոնք քաղաքական հիմքեր ունեն»,- ասել է քաղաքագետը: Նա նաեւ նշել է, որ չնայած ներկա դրությամբ հնարավոր է Մեծ Մերձավոր Արեւելք, Հարավային Կովկաս եւ Մեծ Կովկաս նախագծերի տիպի ստեղծումը, ապա ապագայում այդ հնարավորությունը կարող է կորել: «Ներկա դրությամբ, դեռեւս կարելի է խոսել լեզուների, մշակույթների ընդհանրության մասին, սակայն ապագայում տարաձայնությունները կբազմանան»,- ասել է ԶԼՄԿԻ-ի տնօրենը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |