Կոմիտասի պողոտայում երթևեկության փոփոխություն կկատարվի. 4-րդ գոտի է ավելացել

Կոմիտասի պողոտայում երթևեկության փոփոխություն կկատարվի. 4-րդ գոտի է ավելացել

PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ից Երևանի Կոմիտասի պողոտա-Տիգրանյան փողոց, Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց և Կոմիտասի պողոտա-Վրացական փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ փոփոխությունների արդյունքում Կոմիտասի պողոտայի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածում՝ Դավիթ Անհաղթի փողոցի կողմից դեպի Կոմիտասի պողոտա-Տիգրանյան փողոց խաչմերուկ ուղղության մոտեցող տեղամասում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 4-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Տիգրանյան փողոց ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:

Իսկ Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց և Կոմիտասի պողոտա-Վրացական փողոց խաչմերուկների հատվածներում՝ Կոմիտասի պողոտայի վրա նշված փոփոխությունը կկատարվի խաչմերուկների երկու կողմերում, որի շնորհիվ հետադարձերը և ձախ շրջադարձերը համապատասխանաբար դեպի Գրիբոյեդովի և Վրացական փողոցներ կկատարվեն առանձնացված 4-րդ գոտիներից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---