6 ամսում ընդերքօգտագործման 21 թույլտվություն է տրամադրվել25 հուլիսի 2017 - 12:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության կողմից այս տարվա առաջին կիսամյակում տրամադրվել է ընդհանուր առմամբ 21 թույլտվություն, որից 10-ը շահագործման և 11-ը՝ երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման նպատակով։ Նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, հանքավայրերի շահագործման թույլտվությունները վերաբերել են բացառապես բազալտի, տրավերտինի, տուֆի, կրաքարերի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանմանը։ Տրամադրվել է տրավերտինի և ավազակոպճային խառնուրդի 3-ական, տուֆի և կրաքարերի 1-ական և բազալտի 2 հանքավայրի շահագործման իրավունք։ Էներգետիկայի նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության պետ Հարություն Պողոսյանի փոխանցմամբ, առաջին կիսամյակում շահագործման թույլտվություններից բացի, ևս 11 ընկերություն ստացել է երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման իրավունք։ 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ գործողության ժամկետում է 421 արդյունահանման և 42 երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման թույտվություն։ Եվս 30 շահագործման իրավունք է գործում հանքային ջրերի արդյունահանման ոլորտում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |