Nokia 8-ը կներկայացվի օգոստոսի 16-ին

Nokia 8-ը կներկայացվի օգոստոսի 16-ին

PanARMENIAN.Net - Android-ով Nokia 8-ը կներկայացվի օգոստոսի 16-ին: Լոնդոնում HMD արտադրող ընկերությունը կներկայացնի նոր սմարթֆոնը, որը հագեցած է Carl Zeiss 13-մեգապիքսելանոց տեսախցիկով, գրում է The Verge-ը: Այն մասին, որ Nokia-ն կրկին գործակցելու է օպտիկական սարքավորումներ արտադրող գերմանական ընկերության հետ, հայտնի դարձավ հուլիսի կեսին:

Carl Zeiss տեսախցիկները հայտնվել են ֆիննական ընկերության վաղ մոդելների վրա, օրինակ՝ 808 PureView, N93, որոշ Lumia-ների, N8 և այլ սարքերի: Ընկերությունները կասեցրին գործակցությունը, երբ բրենդը գնեց HMD Global-ը:

Ըստ լուրերի, Nokia 8-ը կունենա 5.3 մեգապիքսել դիսփլեյ, Qualcomm Snapdragon 835 պրոցեսոր, 4 Գբ օպերատիվ հիշողություն կամ 6 Գբ ներկառուցված հիշողություն: Նաև կլինի 2 սիմ քարտով մոդել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---