Լողորդ Արթուր Բարսեղյանը Եվրոպական օլիմպիական փառատոնի եզրափակչում է

Լողորդ Արթուր Բարսեղյանը  Եվրոպական օլիմպիական փառատոնի եզրափակչում է

PanARMENIAN.Net - Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական օլիմպիական փառատոնի լողի մրցաշարում Արթուր Բարսեղյանն անցել է եզրափակիչ։ 50 մ ազատ ոճի կիսաեզրափակչում Բարսեղյանը գրանցել է 23.72 արդյունքը։

Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 26-ին։

ՀԱՕԿ կայքի հաղորդմամբ, թենիսիստներ Արթուր Սողոյանը և Յուրի Մարտիրոսյանը զուգախաղում պարտվել են Իտալիայի ներկայացուցիչներին, վազորդ Դավիթ Մարտիրոսյանին չի հաջողվել կիսաեզրափակիչ անցնել 400 մ վազքում։

Այս պահին մրցում են մարմնամարզիկ Ժորա Սմբատյանը, հեծանվորդներ Ամու Ասուբովը, Հովհաննես ու Հենրիկ Երանոսյաննեը, թենիսիստներ Եվա Ավանեսյանն ու Էվելինա Մարտիրոսյանը (զուգախաղ)։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---