Եվրասիական բանկն առաջարկում է հաշվարկային դրամական միավոր ստեղծել ԵՏՄ համար

Եվրասիական բանկն առաջարկում է հաշվարկային դրամական միավոր ստեղծել ԵՏՄ համար

PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկն (ԵԶԲ) առաջարկել է ԵՏՄ անդամ երկրների կենտրոնական բանկերին ստեղծել տարածաշրջանային հաշվարկային դրամական միավոր Եվրոպայում 1979-1998-ին շրջանառվող էքյուի նմանությամբ: Այդ մասին հայտնել է ԵԶԲ Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը:

«Մի շարք գործիքներ կան, որոնք մենք առաջարկում ենք քննարկել հիմնականում հեռանկարի համար: Օրինակ, հաշվարկային տարածաշրջանային դրամական միավոր՝ խոսքը ոչ թե միասնական արժույթի մասին է, այլ մի գործիքի, որն ավելի դյուրին է դարձնում փոխադարձ հաշվարկները»,-ասել է Վինոկուրովը:

Ավելի վաղ նման առաջարկով հանդես էր եկել Ղազախստանը, սակայն, ըստ Վինոկուրովի, դեռ բազում հարցեր են մնում կապված ֆինանսական շուկայի, էմիսիայի և դրամաշրջանառության վերահսկման տեսակետից:

«Մենք սկսում ենք այդ մասին մտածել, բայց դեռևս շատ հարցեր կան»,-ասել է նա:

«Տարածաշրջանային դրամական միավորն առաջին հերթին հարկավոր է առևտրային հոսքերը սպասարկելու համար, դա կարող է լինել «Մետաքսի ճանապարհի հաշվարկային միավորը», -ասել է նա:

ԵՏՀ ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Տիգրան Դավթյանն իր հերթին ասել է, որ խոսքն այլ երկրների ֆինանսական տեխնոլոգիաները նմանակելու մասին չէ: Իսկ ԵՏՀ-ին մոտ աղբյուրը հայտնել է, որ ԵՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերը պատրաստ են քննարկել առաջարկը, մինչդեռ, ըստ նրա, ՌԴ ԿԲ-ն հակված է որպես միասնական միավոր ռուբլին ընդունել:

2016-ի ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չէր բացառել ԵՏՄ-ում միասնական արժույթի ներդրման հնարավորությունը, երբ անդամ երկրների տնտեսությունների մակարդակը քիչ թե շատ հավասարվի:

2017-ի ապրիլինԵվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան հայտարարեց, որ միասնական արժույթն աղետալի կլինի ԵՏՄ համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---