Իսրայելի ԱԳՆ-ն՝ Էրդողանին. Օսմանյան կայսրության ժամանակներն անցել են՝ Երուսաղեմը հրեաների մայրաքաղաքն է

Իսրայելի ԱԳՆ-ն՝ Էրդողանին. Օսմանյան կայսրության ժամանակներն անցել են՝ Երուսաղեմը հրեաների մայրաքաղաքն է

PanARMENIAN.Net - Իսրայելի ԱԳՆ-ն խիստ է արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը Երուսաղեմի և Ալ Աքսա մզկիթի մասին՝ անվանելով այն անհեթեթ ու սխալ:

Էրդողանը խորհրդարանի առջև իր ելույթում կոչ էր արել բոլոր մահմեդականներին այցելել Երուսաղեմի Տաճարի լեռն ու պաշտպանել Ալ Աքսա մզկիթը՝ հավելելով, որ Տաճարի լեռան վրա մահմեդականների ունեցած խնդիրներն արաբական աշխարհի չմիջամտելու հետևանք են:

«Էրդողանը լավ կլինի իր երկրի խնդիրներով զբաղվի»,-ասվում է Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է newsru.co.il-ը:

Իսրայելի ԱԳՆ-ն նաև հիշեցրել է, որ Օսմանյան կայսրության ժամանակներն անցել են՝ Երուսաղեմը եղել է, կա և կլինի հրեա ժողովրդի մայրաքաղաքը: Հայտարարության մեջ նաև զգուշացում կա Էրդողանի համար. «Ապակե տան մեջ ապրողը չպետք է քարեր նետի»:

Հուլիսի 16-ին Իսրայելի իշխանությունները մետաղաորսիչ սարքեր էին տեղադրել Տաճարի լեռան ճանապարհին Երուսաղեմի Հին քաղաքում ոստիկանների վրա արաբների հարձակումից հետո:Բոյկոտելով մետաղաորսիչների տեղադրումը՝ հազարավոր մահմեդականներ հրաժարվում էին անցնել այդ հսկողությունն ու աղոթում էին հենց Երուսաղեմի փողոցներում, որոնք պարբերաբար վերաճում էին ոստիկանության հետ բախումների: 4 պաղեստինցի մահացավ: Տաճարի լեռան շուրջ իրավիճակի սրման պատճառով մոտ 900 պաղեստինցի է տուժել: Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարեց, որ Պաղեստինը սառեցնում է բոլոր կապերն Իսրայելի հետ:

Ավելի ուշ մետաղաորսիչները հանվեցին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---