Օգյուն Սամասթը միայնա՞կ չէ կատարել Հրանտ Դինքի սպանությունը17 հունվարի 2008 - 16:32 AMT PanARMENIAN.Net - «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մարդասպանը հնարավոր է մենակ չի եղել մինչեւ սպանությունը եւ սպանությունից հետո: Ինչպես գրում է Milliyet թերթը, Օգյուն Սամասթի լուսանկարները ցուցադրելուց հետո, անծանոթ մեկը զանգահարել է Տրապիզոնի Պելիտլի ոստիկանություն եւ ասել է, որ ճանաչում է Օգյուն Սամասթին, գիտի նրա բնակության վայրն ու հորը, ինչպես նաեւ նրա հոր անունը: «Եւ չնայած զանգը կատարվել է հունվարի 20-ին, սպանության հաջորդ օրը, այն գրանցվել է միայն 9 օր անց: Զանգահարողն ասել էր, որ Սամասթը լքել է Տրապիզոնը, իր ընկերների հետ եկել է Ստամբուլ, որտեղ կատարվել է սպանությունը»,- գրում է թերթը: Հոդվածում նշվում է, որ չնայած Օգյուն Սամասթը ասում էր, որ մենակ է եղել եւ ինքնուրույն է ծրագրել այդ հանցագործությունը, զանգը հաստատում է, որ Սամասթը Ստամբուլ ժամանել է ընկերների հետ: «Կասկածյալն ու իրազեկիչ Էրհան Թունջելը իր ցուցմունքներում եւս ենթադրում է, որ Սամասթը մենակ չէր: Կոշկուն Իգչին` սպանության կազմակերպման հարցով կասկածյալ Յասին Հայալի քեռին, երկու ոստիկանատների աշխատակիցներին տեղեկացրել էր, որ Հայալը պատրաստվում էր սպանել Դինքին»,- ընդգծել է Milliyet-ը, հավելելով, որ ոչ մի քայլ չձեռնարկած ոստիկանների նկատմամբ դատավարությունը սկսվում է հունվարի 22-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |