Ըմբշամարտիկ Սարգիս Սարգսյանը՝ սուրդլիմպիկ խաղերի բրոնզե մեդալակիր

Ըմբշամարտիկ Սարգիս Սարգսյանը՝ սուրդլիմպիկ խաղերի բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերին մասնակցող Հայաստանի Հանրապետության խուլ մարզիկների հավաքականի անդամ Սարգիս Սարգսյանը (57 կգ) ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում դարձել է բրոնզե մեդալակիր:

Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության լրատվական բաժինը:

23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերում ՀՀ հունա-հռոմեական ըմբիշները նվաճել են 3 բրոնզե մեդալ, իսկ պատվիրակության միակ ձյուդոյիստ անդամ Ռոբերտ Գևորգյանը դարձել է խաղերի փոխչեմպիոն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---