ԱՄՆ վարչակազմը շարունակելու է իր ջանքերը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ17 հունվարի 2008 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցության օրակարգի հարցեր` գոհունակություն հայտնելով Հայաստան-ԱՄՆ երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ: Մասնավորապես ընդգծվեց Հայաստանի արժեքավոր ներդրումը միջազգային խաղաղապահ գործողություններում` Իրաքում եւ Կոսովոյում, ինչպես նաեւ Աֆղանստանում ՀՀ ներգրավման հնարավորությունը: Այնուհետեւ Մեթյու Բրայզան ընդհանուր գծերով խոսեց Թուրքիայի նախագահի օրերս ԱՄՆ կատարած այցի արդյունքների մասին` ներկայացնելով այցի ընթացքում կողմերի արտահայտած մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգման ուղղությամբ: Նա վերահաստատեց, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է շարունակել իր ջանքերը դրանց շուտափույթ կարգավորումն ապահովելու ուղղությամբ: Կողմերը խոսեցին նաեւ ՀՀ առաջիկա նախագահական ընտրությունների մասին` կարեւորելով ընտրությունների ազատ ու արդար անցկացումը Հայաստանի համար: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |