Samsung-ն ուտելի հեռախոս-բանան է ստեղծել

Samsung-ն ուտելի հեռախոս-բանան է ստեղծել

PanARMENIAN.Net - Samsung-ը նոր հեռախոս-բանան է ստեղծել: Փաստաթուղթը, որը տեղադրվել է ԱՄՆ ապրանքանիշերի ու պատենտների բյուրոյում, հայտնվել է Patently Apple պարբերականի ուշադրության կենտրոնում, հայտնում է Lenta.ru-ն:

Նշվում է, որ պատենտը վաճառվել է 2015-ի սեպտեմբերին, իսկ ստացվել է 2017-ի հունիսի վերջում: Հրապարակված նյութերում տեխնիկական տեղեկություններն ու կոնկրետ մանրամասներ հեռախոսի մասին չեն բացահայտվում:

Պարբերականը սարքը «համարում է աշխարհի առաջին ուտելի լրտեսական հեռախոսը»: Սակայն փաստաթղթում ներկայացված են միայն սարքի լուսանկարները տարբեր դիրքերից, այդ թվում բանանի սխեմատիկ պատկերը, որի վրա արտապատկերվում է համակարգի գրաֆիկական ինտերֆեյսը:

2017-ի մայիսին հայտնի դարձավ, որ Apple-ը մշակել և պատենտավորել է պիցցայի համար նախատեսված սեփական տուփը: Նշվում է, որ կոնտեյները ստեղծվել է, որպեսզի աշխատակիցները կարողանան ճաշարանից պիցցա, կամ ցանկացած այլ ուտեստ, վերցնել և բերել աշխատատեղի մոտ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---