Եվրոպական օլիմպիական փառատոն. Լողորդ Արթուր Բարսեղյանը 6-րդն է27 հուլիսի 2017 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Հայ լողորդ Արթուր Բարսեղյանը Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնի 50 մ ազատ ոճում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։ Բարսեղյանը գրանցել է 23։71 արդյունք։ 50 մ ազատ ոճի կիսաեզրափակչում Բարսեղյանը գրանցել էր 23.72 արդյունքը։ ՀԱՕԿ հաղորդմամբ, հայ ձյուդոիստներից Արտյոմ Ղալաչյանը (60 կգ) հասել է մինչև սփոփիչ գոտեմարտի երկրորդ շրջան, որտեղ զիջել է չեխ Յան Սվոբոդային։ Ղալաչյանը սկսել է 1/32 եզրափակչից։ Նա մեկնարկային գոտեմարտում հաղթել է Տուրպալ Ջոուկաեւին (Ֆինլանդիա), ապա Իան Սթորմերին (Գերնանիա)։ 1/8 եզրափակչում հայ ձյուդոիստը զիջել է Վադիմ Չեռնովին (Ուկրաինա)։ Իսկ սփոփիչ գոտեմարտի առաջին շրջանում Արտյոմը հաղթել է Սանդրո Ռազմաձեին (Լատվիա)։ 66 կգ քաշային կարգում ձյուդոյիստ Ռոբերտ Թորոսյանը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ հաղթել է Ռեմի Օլիվիեյրային (Ֆրանսիա)։ Սակայն Թորոսյանը 1/8-ում զիջել է Արտյոմ Գալակտիոնովսին (Լատվիա) և դուրս մնացել հետագա պայքարից։ Ձյուդոյի աղջիկների պայքարում Նունե Նազարյանին (48 կգ) առաջին գոտեմարտում չի հաջողվել հաղթել Ռեխեպիլ Արբրեշային (Մակեդոնիա)։ Նազարյանը նույնպես դուրս է մնացել հետագա պայքարից։ Մարմնամարզիկ Անահիտ Ասադուրյանին էլ չի հաջողվել հաղթահարել բազմամարտի որակավորման փուլը։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |