Սահակաշվիլին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից27 հուլիսի 2017 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաhակաշվիլին, որը հուլիսի 26-ին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից, հայտարարել է, որ հասնելու է երկիր վերադառնալու օրինական իրավունքին: «Ես Ուկրաինայում եմ ապրում ավելի քան 13 տարի, մասնակցել եմ երեք հեղափոխության: Ես միայն մեկ քաղաքացիություն ունեմ՝ ուկրաինական և նրանց չի հաջողվի ինձ զրկել դրանից: Հիմա ինձ ուզում եմ ստիպել ստանալ փախստականի կարգավիճակ: Դա չի լինելու: Ես հասնելու եմ Ուկրաինա վերադառնալու օրինական իրավունքին»,- գրել է Սահակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում: Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը հուլիսի 26-ին հայտարարել էր, որ երկրի նախագահ Պորոշենկոն զրկել է Սահակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիությունից: Ավելի վաղ Սահակաշվիլին ասել էր, որ Վրաստանի քաղաքացիությունը կորցնելուց հետո չունի որևէ այլ քաղաքացիություն, բացի Ուկրաինայից: Նա նաև նշել է, որ մեծ ուկրաինացի է, քան շատ այժմյան պատգամավորներ, և շարունակելու է «չնայած ամեն ինչին պայքարը, այստեղ` Ուկրաինայում»: Սահակաշվիլին լքել էր Վրաստանը 2013 թվականին՝ նոր նախագահի ընտրվելուց հետո: Վրաստանի դատախազությունը նրա նկատմամբ մի քանի քրեական գործ էր հարուցել: 2015 թվականին Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն նրան տրամադրել է Ուկրաինայի քաղաքացիություն, նշանակել Օսեդայի նահանգապետ: 2016 թ. նոյեմբերին Սահակաշվիլին հրաժարվել է նահանգապետի պաշտոնից։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |