HBO-ն սկսում է Չերնոբիլի աղետին նվիրված սերիալի նկարահանումները

HBO-ն սկսում է Չերնոբիլի աղետին նվիրված սերիալի նկարահանումները

PanARMENIAN.Net - Ամերիկայն HBO հեռուստաալիքն ազդարարել է Չերնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած աղետին նվիրված մինի-սերիալի նկարահանումների մեկնարկը:

Նախագիծը 5 էպիզոդից բաղկացած կլինի: Բրիտանացի դերասան Ջարեդ Հարրիսը («Դաշնակիցներ», «Ա.Ն. Կ.Լ. գործակալներ», «Իգբին խորտակվում է», «Երջանկություն», «Մեռյալը») կկատարի խորհրդային գիտնականի դերը, որին Կրեմլը ուղարկում է Չերնոբիլ աղետը հետաքննելու համար, գրում է Lenta.ru-ն Associated Press-ի վրա հղումով:

«Չերնոբիլ» սերիալի նկարահանումները կսկսվեն Լիտվայում 2018-ի գարնանը, գրում է Lenta.ru-ն:

1986-ի ապրիլի լույս 26-ի գիշերը Չերնոբիլի ԱԷԿ-ի չորրորդ էներգաբլոկում պայթյուն որոտաց, որի հետևանքով ռեակտորը փլուզվեց: Այդ վթարը դարձավ մեր ժամանակների խոշորագույն տեխնածին ու բնապահպանական աղետը:

Ըստ փորձագետների, Չերնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքով ռադիոակտիվ նյութերի ընդհանուր արտանետումը կազմեց մոտ 50 մլն կյուրի, ինչը համազոր է 1945-ի Հիրոսիմայի վրա արձակված ատոմային ռումբերի 500-պատիկ հզորությանը: Ռադիոակտիվ աղտոտման ենթարկվեց 155 հազար քառակուսի կիլոմետր տարածք 6 միլիոն 945 հազար բնակչությամբ:

1986-1987 թթ․ աղետի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցեց մոտ 600 հազար մարդ, որից 200 հազարը ճառագայթման բարձր չափաբաժին ստացավ: Ըստ պաշտոնական տվյալների, ընդհանուր առմամբ Չերնոբիլի աղետից տուժել է 5 միլիոն մարդ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---