Լապշինը Բաքվում հանդիպել է իսրայելցի դիվանագետների հետ

Լապշինը Բաքվում հանդիպել է իսրայելցի դիվանագետների հետ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում Իսրայելի դեսպանությունն իր վերաբերմունքն է հայտնել Բաքվում 3 տարվա ազատազրկման դատապարտված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի իրեն Իսրայել արտահանձնելու վերաբերյալ խնդրանքին:

«Իսրայելի ցանկացած քաղաքացի իրավունք ունի դիմելու նման խնդրանքով: Սակայն, մենք չենք կարող բացահայտել դեսպանատան ներկայացուցիչների հետ Լապշինի հանդիպման մանրամասները: Դա Լապշինի անձնական գործն է: Ուստի չենք կարող լրացուցիչ տեղեկատվություն տալ»,-ասել է են դեսպսնատանը, գրում է Haqqin.az-ը AzVision.az-ի վրա հղումով:

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը հուլիսի 26-ին դիմում է ներկայացրել իրեն Իսրայել արտահանձնելու խնդրանքով: Այդ մասին հայտնել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---