ԶԼՄ-ներ. Սահակաշվիլին ԱՄՆ-ում է

ԶԼՄ-ներ. Սահակաշվիլին ԱՄՆ-ում է

PanARMENIAN.Net - Միխայիլ Սահակաշվիլիի «Նոր ուժերի ռուխ» կուսակցությունում հայտարարել են, որ իրենց առաջնորդն ԱՄՆ-ում է, սակայն, երբ կվերադառնա, հայտնի չէ:

«Սահակաշվիլին արդեն մի քանի օր է ԱՄՆ-ում է»,-ասել է շարժման ներկայացուցիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Միևնույն ժամանակ նա դժվարացել է պատասխանել այն հարցին, թե երբ Սահակաշվիլին կվերադառնա Ուկրաինա:

Մինչդեռ Սահակաշվիլիի կուսակցությունն ու կողմնակիցները հավաքվում են Կիևի Անկախության հրապարակում իրենց առաջնորդին սատարելու նպատակով: «Մեր բոլոր ուժերն ուղղված են արդարության հասնելուն Սահակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու հարցում: Մենք չենք կարող ամեն ինչ այսպես թողնել, դա անարդար է: Մեր նպատակն է պաշտպանել Ուկրաինայի քաղաքացու իրավունքները»,-ասել է կուսակցության ներկայացուցիչը:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն զրկել է Սահակաշվիլիին քաղաքացիությունից նախագահին կից քաղաքացիության հարցերով հանձաժողովի հորդորով: 2015-ին Սահակաշվիլին զրկվեց Վրաստանի քաղաքացիությունից, երբ ստացավ Ուկրաինայի քաղաքացիություն: Վրաստանում նախկին նախագահի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---