Քլունիի դեմքն ամենագեղեցիկն է հայտնի տղամարդկանց շրջանում27 հուլիսի 2017 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի դեմքն ամենագեղեցիկն է ճանաչվել աշխարհում հայտնի տղամարդկանց շրջանում: Ամենագեղեցիկ աստղերի տասնյակը կազմել եմ Լոնդոնի պլաստիկ վիրաբուժության կենտրոնի աշխատակիցները: Ընդ որում նրանք առաջնորդվել են ոսկե հատման սկզբունքով, հայտնում է Lenta.ru-ն Daily Mail-ի վրա հղումով: Ջորջ Քլունին ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի լոնդոնյան ցուցադրությանը: Չափումները ցույց տվեցին, որ 56-ամյա Քլունիի դեմքի համամասնությունները 91.86%-ով համապատասխանում են այդ չափանիշին: Երկրորդ տեղում է Բրեդլի Կուպերը 91.80%-ով: Երրորդ հորիզոնականում է Բրեդ Փիթը (90.51): 10-ում են նաև երգիչ Հարրի Սթայլսը (89,63), ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը (88,96), դերասաններ Ուիլ Սմիթը (88,88), Իդրիս Էլբան (87,93) և Ռայան Գոսլինգը (87,48), ինչպես նաև One Direction խմբի նախկին անդամ Զեյն Մալիկը (86,5): Վարկանիշային տասնյակը եզրափակում է դերասան Ջեյմի Ֆոքսը համապատասխանության 85,46%-ով: Ջորջ Քլունին առաջին անգամ Հայաստան է այցելել 2016-ին՝ մասնակցելու «Ավրորա» մարդասիրական մրցանակի մրցանակաբաշխությանը: Քլունին «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի համանախագահն է: 2017-ին նա չկարողացավ մասնակցել «Ավրորայի» մրցանակաբաշխությանը կնոջ հղիության պատճառով, սակայն իր ուղերձում հայտարարեց, որ հոգով և սրտով Երևանում է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել |