Linkin Park-ի մենակատարի հարազատները հրաժարվել են հրապարակային թաղումից27 հուլիսի 2017 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Linkin Park ռոք խմբի մենակատար Չեսթեր Բենինգթոնի ընտանիքը մտադիր է հրաժեշտի փակ արարողություն կազմակերպել միայն մերձավորների և ընկերների համար: Երևանում Linkin Park-ի ինքնասպան եղած մեներգչի հիշատակին միջոցառումներ կանցկացվեն Հուղարկավորության վայրը դեռ չի ընտրվել, սակայն երաժշտի հարազատները հրաժարվել են նրան ընկերոջ՝ Քրիս Քորնելի կողքին թաղելու առաջարկից, հայտնում է Lenta.ru-ն TMZ-ի վրա հղումով: Linkin Park խմբի մենակատար 41-ամյա Չեսթեր Բենինգթոնը հուլիսի 20-ին ն մահացած է հայտնաբերվել Կալիֆորնիայի Պալոս Վերդեսում գտնվող իր տանը: Բենինգթոնի ինքնասպանությունից մի քանի ժամ առաջ Linkin Park-ը հրապարակել էր Talking to Myself երգի տեսահոլովակը, որն արագ միլիոնավոր դիտումներ է հավաքել: Ըստ իրազեկ աղբյուրի, Չեսթերի ինքնասպանությունն անսպասելի է եղել խմբի անդամների համար, քանի որ, մեծ հաշվով, ոչինչ նման բան չէր հուշում: Այն օրը, երբ Բենինգթոնը որոշել է հեռանալ կյանքից, Linkin Park-ի ֆոտոսեսիան էր նախատեսված Հոլիվուդում: Ընթերցեք նաև. Linkin Park-ը հրաժեշտ է տվել իր մենակատարին. «Քեզանից հետո ամայություն է» Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |