ԱՄՆ Սենատը հաստատել է ՌԴ դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը

ԱՄՆ Սենատը հաստատել է ՌԴ դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Սենատն ընդունել է ՌԴ, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների մասին օրենքը: Նշվում է, որ օրինագծի ընդունման օգտին է քվեարկել 98 սենատոր, դեմ՝ միայն 2-ը: Օրենքը կներկայացվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը, որը վետոյի իրավունք ունի:

Ավելի վաղ աղբյուրները ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, թե ի պատասխան ինչ քայլեր է ձեռնարկելու Մոսկվան՝ դա հավանաբար կլինի մի շարք ամերիկացի դիվանագետների արտաքսումը և ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցների քանակի սահմանափակումը:

Նշվում էր նաև, որ քննարկվում է ոչ սիմետրիկ քայլերի հնարավորությունը: Միևնույն ժամանակ Կրեմլում վաղաժամ են համարում Մոսկվայի արձագանքի մասին խոսելը: «Սպասենք մինչև օրինագիծը ստորագրվի»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հուլիսի 25-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել: Կոնգրեսը հրապարակել է փաստաթղթի տեքստը, որին սատարել են երկու կուսակցությունները: Հունիսին Սենատի կողմից հավանության արժանացած նմանատիպ օրինագիծը չդրվեց քվեարկության ընթացակարգային պատճառներով: Ինչպես նշվում է, ներկայացված փաստաթղթի տեքստը փաստացի նախորդ փաստաթղթի կրկնությունն է:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---