ՌԴ-ում հայտնաբերվել է ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սերգեյ Պետրոսյանի դին

ՌԴ-ում հայտնաբերվել է ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սերգեյ Պետրոսյանի դին

PanARMENIAN.Net - Ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սերգեյ Պետրոսյանը ողբերգական հանգամանքներում զոհվել է Կրասնոդարի մարզի Գորյաչի կլյուչ քաղաքում: Այդ մասին հայտնել է քաղաքի ղեկավար Իվան Ֆեդորովսկին իր ֆեյսբուքյան էջում:

Ինչպես հայտնում է Կրասնոդարի երկրամասի քննչական վարչության մամուլի ծառայությունը, նրա դին հայտնաբերվել է Գորյաչի Կլյուչի մոտ հուլիսի 24-ին: Հարազատները հաստատել են նրա անձը, գրում է «Ինտերֆաքսը»:

«Կատարվում է նախաքննական ստուգում՝ պարզելու համար մահվան պատճառները, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննություն»,-ասել է մամուլի ծառայության աշխատակիցը:

Ըստ քննության տվյալների, մարզիկը հետախուզման մեջ էր, քանի որ դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:

Սերգեյ Պետրոսյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն էր: 2005-ին եղել է Եվրոպայի պատանիների չեմպիոն, 2006-ին՝ արծաթե մրցանակակիր աշխարհի պատանեկան առաջնությունում: Հետագայում նա հաղթել է Ստրասբուրգում Եվրոպայի 2007-ի առաջնությանը, Լինյանոյում՝ 2008-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---