Լոնդոնում անցել է Հրանտ Դինքի հիշատակին նվիրված արարողություն

PanARMENIAN.Net - Վեսթմինսթերի աբբայության պատի մոտ կա մի տեղ, ուր դրվում են ծաղիկներ եւ ծաղկեպսակներ` նվիրված անմեղ զոհերի հիշատակին: Հենց այստեղ էլ հավաքվել էին մի քանի տասնյակ մարդիկ` հայեր, քրդեր, թուրքեր, որոնք նշել են հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության տարելիցը:



Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին Լոնդոնից, միջոցառումը բացել է Վեսթմինսթերի աբբայության սպասավորներից մեկը, որն աղոթել է բոլոր անմեղ նահատակների համար: Հետո հանդես է եկել հայտնի գրող Նուրիցա Մաթոսյանը, որը նաեւ Դինքի լավ բարեկամն էր: Դրան հաջորդել են Մեծ Բրիտանիայի եւ Շվեդիայի քրդական կազմակերպությունների ներկայացուցիչների ելույթները, իսկ հետո ելույթ ունեցավ մի թուրքական կազմակերպություն ներկայացնող մի կին: Վերջում ընթերցվել է հայտնի հրատարակիչ եւ իրավապաշտպան Ռագիպ Զարաքոլուի նամակը, որը հունվարի վերջում պետք է կանգնի թուրքական դատարանի առջեւ Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով: Ավարտին աղավնի են բաց թողել, որը դարձել է Դինքի խորհրդանիշը: Նմանատիպ միջոցառում է անցել նաեւ Լոնդոնի մյուս մասում (Wood Green), որտեղ բազում քրդեր եւ թուրքեր են բնակվում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---