Ռուսաստանը կկրճատի ԱՄՆ դիվանագետների քանակը երկրում28 հուլիսի 2017 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն ի պատասխան նոր հակառուսական պատժամիջոցների կրճատում է ՌԴ-ում հավատարմագրված ամերիկացի դիվանագետների քանակը՝ նվազեցնելով մինչև 455, իսկ օգոստոսի 1-ից արգելում է մուտքը դեսպանական ամառանոցներ Սերեբրյանի բոռ տարածքում: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Հուլիսի 27-ին ԱՄՆ Կոնգրեսի Սենատն ընդունել է ՌԴ, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների մասին օրենքը: «Չնայած Վաշինգտոնի մշտական հրահրումներին, Մոսկվան մինչ օրս շատ պատասխանատու և զուսպ էր իրեն պահում, չէր պատասխանում նույնիսկ ակնհայտ սադրանքների»,-ասել են ԱԳՆ-ում: «Սակայն, վերջին իրադարձությունները վկայում են, որ ԱՄՆ հայտնի շրջանակներում ռուսատյացությունն ու բացահայատ առճակատումը ՌԴ հետ խորացել են»,-ասվում է հայտարարության մեջ: Ուստի Ռուսաստանն առաջարկում է մինչև սեպտեմբերի 1-ը հստակ համապատասխանեցնել ՌԴ-ում աշխատող ամերիկացի դիվանագետների քանակը ԱՄՆ-ում աշխատող ռուս դիվանագետների քանակին: Դա նշանակում է, որ ՌԴ-ում աշխատող ամերիկացի դիվանագետների ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 455-ը: Հուլիսի 25-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել: Կոնգրեսը հրապարակել է փաստաթղթի տեքստը, որին սատարել են երկու կուսակցությունները: Հունիսին Սենատի կողմից հավանության արժանացած նմանատիպ օրինագիծը չդրվեց քվեարկության ընթացակարգային պատճառներով: Ինչպես նշվում է, ներկայացված փաստաթղթի տեքստը փաստացի նախորդ փաստաթղթի կրկնությունն է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում |