«Պարում է Երևանը»՝ Կարապի լճի տարածքում

«Պարում է Երևանը»՝ Կարապի լճի տարածքում

PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին մայրաքաղաքի Կարապի լճի տարածքում կանցկացվի «Պարում է Երևանը» ազգագրական և ժողովրդական պարերին նվիրված միջոցառում: Այն ընդգրկված է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրում: Ցանկացողները կարող են մասնակցել պարային տոնին ժամը 18:00-22:00-ը,

Կատարումներով հանդես կգան «Կարին» ավանդական երգի-պարի համույթի անդամները, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

«Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու «Պարում է Երևանը» միջոցառմանը», - ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակներում հուլիսի 15-ին Կարապի լճում տեղի ունեցավ ձմերուկի ամենամյա դարձած արդեն 5-րդ փառատոնը: Փառատոնի ընթացքում անցկացվեցին ձմերուկային երթ, մրցույթներ, ձմերուկների գեղարվեստական ձևավորում և այլն:

Մայրաքաղաքում հինգերորդ տարին անընդմեջ անցկացվում է «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը՝ մշակութային, զբոսաշրջային, մարզական և կրթական ուղղություններով: Միջոցառումները կմեկնարկեն հունիսի 1-ին: «Երևանյան ամառ 2017» ծրագրում ընդգրկված է ավանդական դարձած ու նոր մոտ 60 միջոցառում՝փառատոններ, ցուցահանդեսներ, բացօթյա համերգներ, մարզական մրցույթներ, ինչպես նաև օրացուցային տոներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---