Երթևեկության փոփոխություն Աթենքի-Վերֆելի-Ծիծեռնակաբերդի խաչմերուկում

Երթևեկության փոփոխություն Աթենքի-Վերֆելի-Ծիծեռնակաբերդի խաչմերուկում

PanARMENIAN.Net - 2017 թ. հուլիսի 29-ից Երևանի Աթենքի-Վերֆելի-Ծիծեռնակաբերդի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում (Բրազիլիայի հրապարակ) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Դա արվում է տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով:

Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները: Մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---