21 հունվարի 2008 - 13:03 AMT
ՄՃԽ. Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները պետք է քայլեր ձեռնարկեն բանակցությունների վերսկսման ուղղությամբ
Եթե Ադրբեջանն ու Հայաստանը ձգտում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, ապա երկու երկրների նախագահներրը պետք է ստանձնեն իրենց ժողովրդներին առաջիկա պայմանավորվածության առավելությունները բացատրելու պատասխանատվությունը: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:

Նրա կարծիքով, հակամարտությունն իրական լուծում կստանա Լեռնային Ղարաբաղի բոլոր մերձակա տարածքներից հայկական զինված ուժերի դուրս բերումից եւ հայրենի վայրեր ադրբեջանցի տեղահանված բնակիչների վերադարձի դեպքում: «Միայն խաղաղությունն ու փոխադարձ վստահությունը թույլ կտան երկու ժողովրդներին լուծել ընդհանուր խնդիրները: Անշուշտ, դա շատ ժամանակ կպահանջի, սակայն Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները պետք է քայլեր ձեռնարկեն բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ»,-ասել է նա, հաղորդում է 1news.az-ը: