ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն պետք է պահպանեն իրենց դիտորդական առաքելությունը Կոսովոյում

PanARMENIAN.Net - ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն պետք է պահպանեն իրենց դիտորդական առաքելությունը Կոսովոյում, նույնիսկ անկախության մասին հռչակագրի ընդունման դեպքում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Փրինսթոնի համալսարանի փորձագետ Ջեյսոն Լայալը: ԵՄ-ն, ըստ Լայալի, պետք է ներկա լինի սերբական փոքրամասնության տարածքում, հատկապես, Կոսովոյի հյուսիսային շրջանում` նրանց անվտանգությունն ապահովելու համար: «Դա թույլ կտա պահպանել հակամարտության վերահսոկղությունը եւ կկանխի որեւէ միջամտություն Սերբիայի կողմից սերբական փոքրամասնության անունից»,-ասել է փորձագետը: Նա նաեւ նշել է, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն պետք է տնտեսական հարաբերություններ զարգացնեն Կոսովոյի հետ: «Մենք պետք է մտածենք Կոսովոյի անկախության հռչակման հետեւանքների մասին, քանի դեռ չկա որեւէ դիվանագիտական համաձայնություն, որը կկանխի դիմակայությունն ու ընդունելի կլինի երկու կողմերի համար»,-հավելել է նա, հաղորդում է «Թրենդը»:



Հիշեցնենք, որ ՄԱԿ-ում Կոսովոյի կարգավիճակի վերջին քննարկումը հունվարի 16-ին ագելափակվեց Ռուսաստանի կողմից: Կոսովոն մտադիր է անկախություն հռչակել միակողմանի կարգով փետրվարի սկզբին: Կոսովոն պատմական սերբական մարզ է, էթնիկ մեծամասնությունը որտեղ վերջին շրջանում պատկանում է ալբանացիներին: Պաշտոնական Կոսովոն գտնվում է Սերբիայի եւ Չերնոգորիայի կազմում: 1999 թվականից ի վեր Կոսովոն ՄԱԿ-ի եւ ՆԱՏՕ-ի վերահսկողության տակ է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---