Հայաստանի պատվիրակությունը ԵԽԽՎ-ում բանաձեւ կներկայացնի Թուրքիայում մշակութային ժառանգության վիճակի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հայաստանի պատվիրակությունը մտադիր է ԵԽԽՎ-ում հանդես գալ նախաձեռնությամբ` բանաձեւ առաջարկելով «Թուրքիայում մշակութային ժառանգության վիճակի» վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է հայկական պատվիրակության ղեկավար, խորհրդարանի պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:



Նրա խոսքերով, նախատեսվում են նաեւ հայկական պատվիրակության անդամների ելույթները մի շարք զեկույցների վերաբերյալ, որոնք ընդգրկվել են նստաշրջանի առաջին մասում, մասնավորապես` «Կոսովոյի հետագա կարգավիճակի շուրջ ընթացող գործընթացներ», «Անդրսահմանային համագործակցություն», «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ» եւ «ԵՄ-ի սեւ ցուցակներ», «Վրաստանի պարտավորությունները» զեկույցների վերաբերյալ:



«Պատվիրակությունը մտադիր է նաեւ հարցապնդումներ հղել Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի գործող նախագահին եւ ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին»,-նշել է Հարությունյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---