Դիվանագիտական առճակատում է հասունանում Իսրայելի և Հորդանանի միջև

Դիվանագիտական առճակատում է հասունանում Իսրայելի և Հորդանանի միջև

PanARMENIAN.Net - Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը պահանջել է Իսրայելից դատի տալ Ամմանում այդ երկրի դեսպանության պահնորդական ծառայության անդամին, որը հուլիսի 23-ին հրազենից սպանել է 2 հորդանանցու, որոնցից մեկը պտուտակահանով հարձակվել էր նրա վրա: Այդ մասին հայտարարել է թագավորական արքունիքի ներկայացուցիչը:

Միջադեպից հետո Իսրայելի դեսպանատան անձնակազմը վերադարձել է հայրենիք: Ըստ Հորդանանի ԶԼՄ-ների, դիվանագետներին չեն թույլատրի վերադառնալ այնքան ժամանակ, քանի դեռ մանրակրկիտ հետաքննություն չի անցկացվել և իսրայելցին չի կանգնել դատարանի առջև: Իսրայելի ԱԳՆ-ն արդեն պատասխանել է, որ միջադեպը պատշաճ կարգով կքննվի և հորդանանյան կողմը կիրազեկվի:

Մինչդեռ Հորդանանի դատախազությունը իսրայելցի պահակազորայինին սպանության և ապօրինի զենք կրելու մեղադրանք է ներկայացրել: Ինչպես ասել են իրավապահ մարմիններում, իրենք հուսով են, որ իսրայելցին կկանգնի Հորդանանի դատարանի առջև թեև դիվանագիտական անձեռնմխելիություն ունի:

Միջադեպը իսրայելցու և 17-ամյա հորդանանցու միջև տեղի է ունեցել պահակազորայինի բնակարանում, որը դեսպանատան համալիրի հարևանությամբ է Ինչպես հայտնել են ԶԼՄ-ները, վիճաբանությունն առաջացել է կահույքը ժամանակին չբերելու պատճառով: Հորդանանցի բանվորը վիրավորել է իսրայելցուն պտուտակահանով և սպանվել հրազենի կրակոցից: Նրա կողքին կանգնած տան տերը նույնպես վիրավորվել է, իսկ հետո մահացել է հիվանդանոցում: Իսրայելը պահակազորայինի գործողությունները գնահատում է որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---