21 հունվարի 2008 - 17:32 AMT
ԵԽԽՎ նոր նախագահ է ընտրվել Լուիս Մարիա դե Պուչը
Հունվարի 21-ին ԵԽԽՎ նստաշրջանի բացմանը այդ կազմակերպության նոր նախագահ հայտարարվեց Լուիս Մարիա դե Պուչը (Իսպանիա, սոցիալիստների խումբ): «Դուք նախագահ եք ընտրել մի մարդու, որը հավատում է Եվրոպային եւ Եվրոպայի Խորհրդին: Ես համոզված եվրոպացի եմ եւ լավատեսորեն եմ նայում նրա ինստիտուտների ապագային»,-հայտարարել է Լուիս Մարիա դե Պուչը որպես Վեհաժողովի նախագահ իր առաջին ելույթում: «Ես մտադիր եմ նախագահել քաղաքացիների Եվրոպայի նշանի ներքո: Կարծում եմ, որ Վեհաժողովի դերը նրանում է, որ իր ներդրումն ունենա այն Եվրոպայում, որն իրենց համար կառուցում են նրա քաղաքացիները»,-հավելել է նա, հաղորդում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը: