Կոնստանտին Կոսաչեւվն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ

PanARMENIAN.Net - ՌԴ Պետական դումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը («Միասնական Ռուսաստան») հունվարի 21-ին ընտրվեց Ռուսաստանից Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ:



Կոսաչեւից բացի, ԵԽԽՎ 19-ը փոխնախագահների թվում է նաեւ Հայաստանի խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, Ուկրաինայի Գերագույն Ռադայի իրավական քաղաքականության հարցերի խորհրդարանական կոմիտեի անդամ Սերգեյ Գոլովատին, Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովը, հաղորդում է Եվրոպայի Խորհրդի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---