Սամվել Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր31 հուլիսի 2017 - 10:15 AMT PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը հուլիսի 30-ին ավարտել է մրցելույթները Եվրոպայի առաջնությունում: Վերջին օրը հայ մարզիկներից մրցագորգ է մտել միայն 54 կգ քաշային Սամվել Աղաջանյանը, որը 3-րդ տեղի համար գոտեմարտում մրցել է Բուլղարիան ներկայացնող Ցվետան Մեթոդիեւ-Սիրաշկիի հետ: 17-ամյա ըմբիշը 7:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել և դարձել Եվրոպայի բրոնզե մեդալակիր, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: Սարաևոյում ավարտված առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն ընդհանուր առմամբ նվաճել է երեք մեդալ՝ բոլորն էլ բրոնզ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |