Լոս Անջելեսում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ

Լոս Անջելեսում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ

PanARMENIAN.Net - Առնվազն 8 մարդ է տուժել Լոս Անջելեսում մարդկանց ամբոխի մեջ մխրճված ավտոմեքենայից: Այդ մասին հայտնել է քաղաքի հրշեջ ծառայության վարչությունը:

Ըստ ԶԼՄ-ների, միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին տեղական ժամանակով 15:47-ին, Միդ Ուիլշիր արվարձանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավտոմեքենան մխրճվել է 9 մարդուց բաղկացած խմբի մեջ, սակայն մեկին հաջողվել է խուսափել լուրջ վնասվածքներից: 8 մարդ հիվանդանոց է տեղափոխվել, որից մեկը կրիտիկական վիճակում է, հայտնել է ոստիկանությունը:

Լոս Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչ Ռոսարիո Էրերան հայտնել է, որ ավտոմեքենայի վարորդը մնացել է ՃՏՊ վայրում, իսկ միջադեպը դժբախտ պատահար էր, հայտնում է Fox News հեռուստաալիքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---