Բասկետբոլի Մ16 տարեկանների ՀՀ հավաքականները՝ C դիվիզիոնի ԵԱ հաղթողներ31 հուլիսի 2017 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականը Ջիբրալթարում անցկացված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության եզրափակչում 63:44 հաշվով առավելության է հասել Մալթայի իր հասակակիցների նկատմամբ և նվաճել հաղթողի կոչումը: Հայաստանի պատանեկան հավաքականի առաջատար խաղացող Աննա Ասլանյանը ճանաչվել է կանանց Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության լավագույն խաղացող: Եզրափակիչում նա դարձել է տրիպլ-դաբլի հեղինակ, հայտնում է ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան: Անդորրայում ավարտվել է նաև բասկետբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի հավաքականը եզրափակչում հանդիպել է Ջիբրալթարի ընտրանու հետ: Վճռորոշ խաղում մեր թիմը 88:70 հաշվով առավելության է հասել՝ նվաճելով հաղթողի կոչումը: Հայաստանի պատանեկան հավաքականի առաջատար Գեորգի Շախնազարովը ճանաչվել է մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության լավագույն խաղացող: Շախնազարովը միջինը մեկ խաղում 28.7 միավոր է վաստակել: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |