Վենեսուելայում բողոքի ցույցերի ժամանակ 16 մարդ է սպանվել

Վենեսուելայում բողոքի ցույցերի ժամանակ 16 մարդ է սպանվել

PanARMENIAN.Net - Վենեսուելայում հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ վերջին օրերին 16 մարդ է սպանվել: Այդ մասին հայտնել է Միրանդա նահանգի նահանգապետ Էնրիկե Կապրիլեսն իր Twitter-ում:

Միայն հուլիսի 30-ին՝ Սահմանադրական վեհաժողովի ընտրությունների օրը, սպանվել է 11 մարդ, ևս 5 հոգի սպանվել էր հուլիսի 29-ին:

Մարդիկ բողոքի ցույցերի են դուրս եկել ընդդեմ առանց հանրաքվեի Սահմանադրական վեհաժողով գումարելու նախագահ Նիկոլաս Մադուրոյի որոշման: Ավելի քան 100 մարդ բերման է ենթարկվել:

Կապրիլեսը հայտարարել է, որ դա իր երկրի պատմության ամենամռայլ էջերից մեկն է: «Սա մեր հայրենիքի պատմության ամենամռայլ էջերից մեկն է: Վայր դրեք զենքը՝ արդեն 16 վենեսուելացի է սպանվել»,-գրել է նա, հայտնում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վենեսուելայում բողոքի ցույցերի ընթացքում 13 մարդ է զոհվել: Ասվում էր նաև, որ ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել Վենեսուելայի նավթային ոլորտի, ինչպես նաև մի շարք պաշտոնյաների դեմ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սահմանադրական վեհաժողով գումարելու մասին որոշումը Մադուրոն ընդունել էր մայիսին, քանի որ դա նախատեսվում էր անել առանց հանրաքվեի, դա հանգեցրեց իրավիճակի սրմանը երկրում, որտեղ արդեն մեկ ամիս հակակառավարական ցույցեր էին ընթանում: Ընդհանուր առմամբ բողոքների ժամանակ 120 մարդ է զոհվել, հազարավոր ցուցարարներ տուժել են: Իշխանությունները ձերբակալել են մոտ 4.900 ցուցարարի, որոնցից 1.400 դեռ կալանքի տակ են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---