Քրդական ԶԼՄ-ներ. Թուրքական զորքերը մտել են սիրիական Քոբանի

Քրդական ԶԼՄ-ներ. Թուրքական զորքերը մտել են սիրիական Քոբանի

PanARMENIAN.Net - Թուրքական զորքերը մտել են սիրիական Քոբանի, այնտեղ տեղակայելով իրենց ուժերը: Այդ մասին հայտնել է քրդական ANHA գործակալությունը:

Թուրքական բանակը մտել է Բոբենե և Սիֆթեկե գյուղերը Քոբանիի արևմտյան մասում, տեղակայել է այնտեղ իր ուժերը օգոստոսի 30-ի ուշ երեկոյան: Բացի այդ, գործակալությունը տեղացիների վրա հղումով հայտնում է, որ թուրք զինծառայողներն ականապատում են տարածքը: Կենդանի ուժից բացի այնտեղ տեղակայվել է նաև ռազմատեխնկիա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Քրդերի ինքնապաշտպանական ուժերը զգուշացրել են, որ եթե թուրք զինվորականները չհեռանան Քոբանիի տարածքից, նրանք պատասխան կտան, հայտնում է գործակալությունը:

Ավելի վաղ քրդական Hawar News-ը հայտնել էր, որ ինքնահռչակ Հյուսիսային Սիրիայի Դաշնության սահմանադիր ժողովը որոշել է ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը: Սիրիական Քրդստանը ինքնահռչակ դաշնային շրջան է Սիրիայի հյուսիսում, բաղկացած է 3 տարածքային միավորից՝ Աֆրին, Ջազիրա և Քոբանի:

2015-ի հունիսին հայտնի դարձավ, որ Թուրքիան քննարկում է Սիրիայի տարածքում Հալեպ, Իդլիբ քաղաքների ու թուրքական սահմանի մոտ, ինչպես նաև` սահմանամերձ Այն ալ-Արաբ (Քոբանի), Ջարաբլուս շրջաններում անվտանգության գոտի ստեղծելու հնարավորությունը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---