Թուրքիայի օդուժը ռմբակոծում է քրդերի դիրքերը հյուսիսային Իրաքում

Թուրքիայի օդուժը ռմբակոծում է քրդերի դիրքերը հյուսիսային Իրաքում

PanARMENIAN.Net - Թուրքիայի ՌՕՈւ ստորաբաժանումները ռմբակոծում են Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դիրքերը հյուսիսային Իրաքում: Այդ մասին ասվում է Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի օգոստոսի 31-ին տարածած հայտարարության մեջ:

Ըստ տեղեկատվության, թուրքական օդուժը ոչնչացրել է ՔԱԿ 2 հենակետ, սպանվել է 3 քուրդ զինյալ: Թուրքիայի ՌՕՈւ գործողությունը Իրաքի հյուսիսում շարունակվում է, գրում է Haqqin.az-ը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել էին, որ ռազմական գործողությունը շարունակվելու է մինչև ՔԱԿ լիակատար ոչնչացում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---