Ելքի վիզա սահմանային ցանկացած անցակետում՝ 10.000 դրամով

Ելքի վիզա սահմանային ցանկացած անցակետում՝ 10.000 դրամով

PanARMENIAN.Net - Եթե քաղաքացին ցանկանում է ճամփորդել և հին նմուշի անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար չի դիմել, իսկ օրը ոչ աշխատանքային է կամ աշխատանքային ժամն ավարտվել է, երկրից դուրս գալիս սահմանային անցման ցանկացած կետում կարող է դիմել նշված գործողության համար: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Նա հավելել է, որ ի տարբերություն անձնագրային ծառայություն դիմելու, այս դեպքում բացի յուրաքանչյուր տարվա համար է 1.000- ական դրամ պետտուրք վճարելու, գանձվում է նաև միանվագ 10.000 դրամ՝ անկախ վավերականության նշում կատարելու տարիների քանակի:

Անհրաժեշտ է ընդունել նաև ի գիտություն, որ մինչև 35 տարեկան զինապարտ քաղաքացիներն իրենց հետ պետք է ունենան զինգրքույկ կամ զինհաշվառումը հավաստող այլ փաստաթուղթ, իսկ զինծառայությունից տարկետում ունենալու դեպքում` այն հավաստող փաստաթուղթ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---