Ղարաբաղում «քրդական կայանների» մասին տեղեկատվության հեղնիակը բրիտանական մամուլն է

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում PKK-ի գրոհայինների ուսումնական ճամբարների եւ կայանների գոյության մասին պնդումները անհիմն են եւ անհեթեթ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Նրա խոսքերով, այդ թյուր հայտարարությունները հայտնվել են բրիտանական մամուլում 4 տարի առաջ: «Որպես ճամբարներ նշված տեղերը իրականում հանդիսանում են քրդական եւ եզդիական գյուղեր»,- ասել է Կիրակոսյանը թուրքական Cumhuriyet թերթին տված հարցազրույցում:



Հիշեցնենք, որ 2007 թվականի դեկտեմբերին ադրբեջանական կողմը մեղադրել է, որ քուրդ գրոհայինները ռազմական պատրաստություն են անցնում Լեռնային Ղարաբաղում տեղակայված ճամբարներում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---