Բարսելոնայում Կատալոնիայի անկախության կողմնակիցները հարձակվել են զբոսաշրջիկների ավտոբուսի վրա (վիդեո)

Բարսելոնայում Կատալոնիայի անկախության կողմնակիցները հարձակվել են զբոսաշրջիկների ավտոբուսի վրա

PanARMENIAN.Net - Բարսելոնայում Կատալոնիայի անկախության Arran շարժման մասնակիցները «Քամփ Նոու» մարզադաշտի մոտ հարձակվել են զբոսաշրջիկների ավտոբուսի վրա: Ակտիվիստները ծակել են ավտոբուսի անվադողերը և պատուհաններին գրել՝ «Զբոսաշրջությունը սպանում է շրջանները»:

Շարժման անդամները կարծում են, որ զբոսաշրջությունը վնասում է Բարսելոնային՝ վերածելով քաղաքը «զվարճանքների զբոսայգու»:

Միջադեպից ոչ ոք չի տուժել: Հարձակվողների ձերբակալության մասին տեղեկություններ չկան: Տեսանյութը տարածվել է համացանցով, գրում է Meduza-ն The Daily Mail-ի վրա հղումով:

Շարժման ակտիվիստները հարձակվել են երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսի վրա, որոնք շրջայց են կատարում քաղաքով, իսկ աուդիոգիդը տարբեր լեզուներով պատմում է քաղաքի տեսարժան վայրերի մասիսն:

Arran երիտասարդական շարժումը Կատալոնիայի անկախացման կողմնակից է, հիմք է ընդունում մարքսիստական գաղափարները: Նրանք վստահ են, որ զբոսաշրջությունը վնասում է Բարսելոնային և վերածում այն «զվարճանքների զբոսայգու»: Բարսելոնայի իշխանությունները ևս դեմ են զբոսաշրջիկների հոսքի աճին: 2017-ի հունվարին արգելվեց նոր հյուրանոցներ բացել քաղաքի կենտրոնում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---