Ախալքալաքի Կորխ գյուղի եկեղեցին՝ մշակութային ժառանգության հուշարձան

Ախալքալաքի Կորխ գյուղի եկեղեցին՝ մշակութային ժառանգության հուշարձան

PanARMENIAN.Net - Մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության հարցերով Վրաստանի ազգային գործակալությունը Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղում գտնվող Սուրբ Ստեփանոս եկեղեցուն շնորհել է մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ:

Կարգավիճակը տրվել է Մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության տնօրեն Նիկոլոզ Անթիձեի հրամանով 2017-ի հունիսի 30-ին, հաղորդում է Jnews.ge-ն:

Սբ. Ստեփան Եկեղեցին գտնվում է գյուղի հյուսիս-արևելյան մասում: Կառուցվել է տասնիններորդ դարի վերջին, տուֆից: Մուտքը` արևելքից է:

Նախկինում արևելյան եզրին գտնվում էր զանգակատունը: Եկեղեցու ճակատամասը զարդարված է շրջանակյա դռներով, իսկ արևելյան ճակատամասը որմնասյուներով, միավորված քիվերով և խոշոր ռելիեֆային խաչերով: Ինչ վերաբերում է ներքին կահավորանքին, եկեղեցու բեմի որմնասյուներում ներկայացված են հրեշտակների պատկերներ: Նման նկարներով և ռելիեֆային խաչերով զարդարված են որմնախորշը և մկրտության ավազանը: Արևելյան պատի որմնասյուների մոտ կառուցվել են գերեզմանաքարեր ուշ միջնադարի ռելիեֆային նկարներով:

Եկեղեցու հարավ-արևմտյան անկյունում առանձնացված են հայկական շինարարական մակագրություն ամսաթվով: Եվս երկու արձանագրություններ արված են մկրտարանի խաչի շուրջ: Եկեղեցու հյուսիս-արևելյան անկյան շինարարությունում օգտագործված է վաղ միջնադարյան սյունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---