Արաբական 4 երկիր պատրաստ է Կատարի հետ երկխոսության31 հուլիսի 2017 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն և Եգիպտոսը պատրաստ են երկխոսության Կատարի հետ, եթե Դոհան դադարեցնի աջակցությունն ահաբեկչությանը: Այդ մասին հուլիսի 30-ին հայտարարել է Բահրեյնի ԱԳՆ ղեկավար Հալեդ բեն Ահմեդ Ալ Հալիֆան: «4 երկիր պատրաստակամ է երկխոսություն սկսել Կատարի հետ, եթե վերջինս անկեղծ ցանկություն հայտնի դադարեցնելու աջակցությունն ահաբեկիչներին ու նրանց ֆինանսավորումը, հրաժարվի այլ երկների ներքին գործերին միջամտելուց և պատասխանի ահաբեկչության դեմ պայքարի հզորացմանն ուղղված 13 պահանջին»,-հայտարարել է Բահրեյնի ԱԳ նախարարը Մանամայում ԱԳՆ ղեկավարների քառակողմ հանդիպման ավարտին, հայտնում է Deutsche Welle-ն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սաուդյան Արաբիան, Բահրեյնն ու Եգիպտոսը կրճատել են Կատարին ներկայացվող պահանջների ցանկը և կոչ են արել կատարել դրանք առանց կոնկրետ ժամկետների: Արաբական մի շարք պետություններ՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, խզել են դիվանագիտական կապերը Կատարի հետ: Ավելի ուշ նրանց միացան Եմենը, Լիբիան, Մալդիվները: Կատարի և հարևան երկրների միջև տարաձայնություններ առաջացան Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ գագաթնաժողովից հետո Էր Ռիադում, երբ Կատարի լրատվական գործակալությունը երկրի էմիրի անունից ելույթ հրապարակեց Իրանի հետ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին:Մինչդեռ հենց հանդիպման ժամանակ Սաուդյան իշխանությունները բոլոր հյուրերի անունից դատապարտեցին Թեհրանին վերջինիս «թշնամական քաղաքականության» համար և համարժեք քայլերով սպառնացին: Հունիսի 24-ին Կատարը հաստատել է, որ ստացել է 4 արաբական երկրների ներկայացրած պահանջների ցանկը, բաղկացած 13 կետից: Դոհայում առաջ քաշված պայմանները համարեցին ոչ խելամիտ և անիրագործելի: Այդ միջոցներն ուղղված են պաշտպանելու արաբական երկրներին Կատարի կառավարության քաղաքականությունից, որն, ըստ այդ երկրների, «սպառնում է նրանց կայունությանն ու անվտանգությանը»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |