Հոլանդիայում Ղուրանը դատապարտող ֆիլմ է պատրաստվում

PanARMENIAN.Net - Հոլանդիայում շարունակվում են քննարկումները ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Գերտ Վիլդերսի ծրագրերի շուրջ` Ղուրանը դատապարտող ֆիլմ նկարելու առումով: Վիլդերսը` խորհրդարանի անդամ եւ «Ազատություն» կուսակցության ղեկավարը, հայտարարել է, որ օրերս ֆիլմ է թողարկելու, որում ասվելու է, որ Ղուրանը ոգեշնչում է անհանդուրժողականությունը, սպանություններն ու ահաբեկչությունը: Նիդերլանդների վարչապետ Յան-Պետեր Բալկենենդեն վախենում է, որ նման ֆիլմի թողարկումը կարող է բերել տարբեր երկրներում զանգվածային բողոքի ցույցերի, ինչպես դա եղավ 2005 թվականին, երբ հայտնվեցին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: «Մենք պետք է պատրաստ լինենք վատագույնին»,- ասել է վարչապետը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---