Թուրքիայի կողմից իր պատմության սեւ էջերի վերանայումը միայն կարող է նրան Եվրոպայում տեղ գրավելու իրավունք տալ

PanARMENIAN.Net - Կրասնոդարի շրջանում հունվարի 20-ին կայացել է մի շարք տեղական հասարակական կազմակերպությունների ղեկավարների ժողով` նվիրված մեկ տարի առաջ սպանված Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբգաիր Հրանտ Դինքի հիշատակին: Հավաքվածները զեկույցներ են լսել հետեւյալ թեմաներով. «Ազգային եւ կրոնական փոքրամասնությունների վիճակը ժամանակակից Թուրքիայում», «Հրանտ Դինքը` պանթուրքիզմի գաղափարախոսության զոհ», «Եվրոպացի՞ են արդյոք թուրքերը»:



Կայացած քննարկումից եւ մտքերի փոխանակությունից հետո ժողովի մասնակիցները հայտարարություն են ընդունել, որով դիմում են Եվրամիության անդամ պետություններին, վերջիններիս կոչ անելով ճնշում գործադրել Թուրքիայի իշխանությունների վրա, նրանցից պահանջելով Հրանտ Դինքի սպանության եւ դրա պատճառների հետաքննում: Մասնակիցների կարծիքով, միայն Թուրքիայի կողմից իր պատմության սեւ էջերի վերանայումը, այսինքն` Հայոց ցեղասպանության ճանաչումը, կարող է նրան Եվրոպայում տեղ գրավելու իրավունք տալ:



Ներկայացուցիչների հայտարարության մեջ ասվում է, որ «Հրանտ Դինքի սպանությունը ազգային փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայի իշխանությունների կողմից քարոզվող ատելության արդյունք էր: Թուրքիայի իշխանությունները պատասխանատու են կատարվածի համար, քանի որ հենց նրանք են երկրում անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծում»:



2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում սպանվել է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: 53-ամյա Հրանտ Դինքը հանրաճանաչ էր դարձել իր սուր հրապարակումների շնորհիվ, մասնավորապես Հայոց ցեղասպանության մասին, ինչի համար նա բազմիցս հետապնդվել է Թուրքիայի իշխանությունների կողմից: Լրագրողի սպանությունը իր թերթի խմբագրության դռների մոտ մեծ արձագանք ունեցավ ողջ աշխարհում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---