22 հունվարի 2008 - 18:05 AMT
Էլմար Մամեդյարով. Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ազդել է հայ-թուրքական հարաբերությունների վրա
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ոչ միայն կբարելավի հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այելւ կազդի հայ-թուրքական հարաբերությունների վրա: Այդ մասին հայտարարել է Ադբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը «The Wall Street Journal» թերթում տպագրած հոդվածում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կօգնի Ադրբեջանին հայտարարել Եվրամիության եւ Կենտրոնական Ասիայի միջեւ կամրջի իր դերակատարության մասին: ԵՄ-ն պետք է շահագրգռված լինի տարածաշրջանի կայունության եւ տնտեսական զարգացման մեջ իր էներգետիկ պահանջները ապահովելու համար: Ես հավատում եմ, որ Հայաստանը եւս շահ կստանա տարածաշրջանային ինտեգրումից եւ զարգացումից»,- ասել է Մամեդյարովը: Նա նաեւ գտնում է, որ Եվրոպայի հեռանկարը կայանում է Կասպից տարածաշրջան տնտեսական ինտեգրման մեջ, ինչպես նաեւ Ռուսաստան եւ Չինաստան: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը արգելակում է տարածաշրջանի զարգացումը»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: